Դիտեք նաև՝
Blognews.am-ը հարցազրույց ունի երգչուհի Անի Քրիստիի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Օրերս ԱՄՆ-ում կայացած «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը երգչուհին հյուր էր և մրցանակ հանձնեց Ռազմիկ Ամյանին, ում «Չունի աշխարհը քեզ նման» երգը «Տարվա լավագույն հիթ» ճանաչվեց. «Երբ խոսում էի Ռազմիկի հետ, նա ինձ ասաց՝ գիտե՞ս, այս երգը գրելիս ոգեշնչվել եմ քո «Իմ լռություն» երգից: Այնքան ուրախացա, փշաքաղվեցի: Ուրախ եմ, որ մրցանակ հանձնեցի այնպիսի մարդու, ով իրոք արժանի էր: Ես ուզում եմ միշտ այսպիսի մրցանականեր տալ նրանց, ովքեր իսկապես արժանի են»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում