▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ վախեցնում է ձեր թրքամոլությունը, ինձ վախեցնում է ձեր` Եկեղեցու հանդեպ ատելությունը. Շպռոտ

Երգչուհի Շպռոտը գրել է. «Այսօր պարզվեց, որ «Ինսթագրամ»-ն իմ սթորի բաժնում տեղադրված` Անիի տաճարի` մզկիթի վերածելու նյութը fact checki տակ էր դրել, այսինք` սուտ լուր։ Եվ դա արել էին, ոչ թե թուրքերը, այլ հայերը։ Մեր իշխանությունն ատամներով պահում է թուրքերի շահերը։ Նորից գնացի «ՍիվիլՆեթ» և տեսա թե ինչպես է իշխանական լրատվականը հերքում Անիի` մզկիթի վերածելը։ Ինչ է ասում «ՍիվիլՆեթ»-ը. «Թուրքական պետական լրատվականն ուղղակի նշել է, որ Անին, որը կառուցվել է Սմբատ 2-ի օրոք, վերածվել է իսլամական աղոթավայրի 1064 թվականին, իսկ հիմա ուղղակի վերանորոգվում է, այսինքն, չի գործի` որպես մզկիթ»։
Նախ, ինձ համար էլի պարզ չէ, թե պետական թերթը ինչու է նշում, որ Անին իսլամական աղոթատեղի է, ի՞նչ կապ ունի` որ թվին է դարձել, խի 1064-ից հետո բա՞ն է փոխվել։
Եվ երկրորդ` ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն ատամներով պաշտպանում թուրքական պետական լրատվամիջոցներին, հերիք չի, իմ էջին fact check ուղարկում, համարելով ինձ մոլորեցնող:
Փաստը մնում է փաստ, որ նրանք գրել են` Անին իսլամական աղոթատեղի էր և հիմա վերանորոգվում է։ Ինչո՞ւ եք համոզված, որ այն Այա Սոֆիայի պես չի դառնա մզկիթ: Նստած սպասում եք, որ գրեն, նո՞ր fact check անեք: Թե՞ չունենք թուրքիայում հարյուրավոր Հայկական վանքեր, որ վերածվել են մզկիթների:
Ինձ վախեցնում է ձեր թրքամոլությունը, ինձ վախեցնում է ձեր` Եկեղեցու հանդեպ ատելությունը։ Ձեր ռիսկն Էջմիածին գրոհելու և թրքերին պաշտպանելու…(Ի դեպ ստորին 24 հետո ջնջվում է «Ինթագրամ»-ում, հիմա ես համոզված եմ, որ Նժդեհի և Մոնթեի նկարները ռեպորտ անողները փաստորեն Հայերն են, ոչ թե թուրքերը»:

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее