▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ թվում էր, թե ամեն անգամ հուզմունքս կնվազեր, բայց` ոչ... Լայանան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերջերս ակտիվ քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ամենակարող երգիչը» նախագիծը, որի շրջանակում հարթակ է տրամադրվել 6/8 ժանրի կատարողների: 

Ավելին` Change.org կայքում հանրագիր զետեղվեց «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը անհապաղ դադարեցնելու պահանջով:

«Նշված նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում հայ մշակույթի զարգացման համար ու հարուցում ՀՀ բազմահազար քաղաքացիների մտահոգությունը, հետևաբար խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ և այս հարցին որևէ լուծում տալ»:

Երեկ վերոնշյալ նախագծի կիսաեզրափակիչ փուլն էր: Հանդիսատեսն ու ժյուրին ընտրեցին եզրափակիչ փուլ անցնող մասնակիցներին: Նախագծից դուրս մնացած երգիչներից Լայանան, պարզվում է, որ այնքան էլ չի տխրել մրցույթից դուրս մնալու պատճառով, ավելին` երգչուհին նշում է, որ ինքը նույնիսկ ուրախ է.

«Գիտեք, չեմ ցանկանա, որ իմ այս խոսքերը դիտարկվեն իբրև մրցույթից դուրս մնացածի խոսքեր, բայց ես պետք է անկեղծ նշեմ, որ սրտիս խորքում իսկապես ուրախ եմ, ինձ համար այդ փորձությունն ավարտվեց»:

Լայանայի խոսքով ինքը բազմիցս նշել է, որ նախագիծը մրցութային է, իսկ ինքն իրեն մրցութային երգչուհի չի համարում:

«Ես բազմիցս նշել եմ, որ կարող եմ 4-5 ժամ անդադար կենդանի ձայնով հանդես գալ, դրա հետ մեկտեղ պարել ու շփվել հանդիսատեսի հետ, իսկ այս մրցույթին մասնակցելով ևս մեկ անգամ հասկացա, որ ես մրցութային երգչուհի չեմ»:

Լայանան անկեղծացավ`ասելով, որ ամեն անգամ ելույթ ունենալիս հուզմունքն ավելին էր լինում, մինչդեռ փոխարենը պետք է պակասեր:

«Ինձ թվում էր, թե ամեն անգամ հուզմունքս կնվազեր, բայց` ոչ: Այս նախագծին մասնակցելուց հետո որոշեցի, որ սա վերջինը կլինի: Շատ ու շատ նպատակներ ու ցանկություններ ունեի ապագայում միջազգային մրցույթներին մասնակցելու, բայց այս նախագծից հետո` այլևս երբեք»:

Խոսելով ժյուրիի գնահատականների ու քննադատությունների մասին` Լայանան ասաց.

«Ես շատ լավ գիտեմ, թե երբ թերացա և երբ` ոչ: Ես ինձ կատարյալ և անսխալ երգչուհի չեմ համարում, համենայն դեպս քննադատությանը ևս չափ կա: Այն ելույթները, որոնք ներկայացրի, կարող էին շատ ավելի լավը լինել, որովհետև ես շատ ավելի լավ կարող եմ ներկայանալ, ի վերջո ես աշխատում եմ Գոհար նվագախմբի հետ, որտեղ ոչ պրոֆեսիոնալները տեղ չունեն: Ես ինքս նախագծում իմ հանդեպ բացասականը նկատել եմ: Այն շատ էր: Յուրաքանչյուր երգչի ելույթից հետո նշվում էին բացեր,որոնք թույլ են տրվել, բայց իմ դեպքում շատ էին: Բնական եմ համարում այն, որ ժյուրին ևս պետք է ունենա իր նախընտրելի երգիչներին: Ես նրանց ցանկում չէի, մի փոքր ճնշված էի, բայց դա ևս համարում եմ անցած: Հանդիսատեսն ամեն ինչ տեսնում ու զգում է, ամեն բան երևում է, անհնար է թաքցնել: Թող հանդիսատեսը որակի ելույթներս ու ժյուրիի արձագանքը»:

Այն դիտարկմանը, որ հնարավոր է քվեարկության արդյունքները կեղծվել են, Լայանան խուսափեց պատասխանել.

«Ես իսկապես այս հարցին պատասխան չունեմ, ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ է տեղի ունեցել, համենայն դեպս ուրախ եմ մյուս մասնակիցների համար ու հաջողություն եմ մաղթում նրանց»:

Հեղինակ`Ա.Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее