Past.am-ը գրում է.
Երիտասարդ երգիչ Անդրեն համարվում է այն հայ հայտնիներից, ովքեր ամենացանկալի տղամարդը տիտղոսը ոչ մեկին չի զիջում: Դեռևս չամուսնացած լինելը չի նշանակում, որ նա որևէ մեկի հետ չի շփվել ու սիրավեպեր չի ունեցել: Past.am-ը ներկայացրել է երգչի սերերը, որնոց մասին ոչ ոք նույնիսկ չգիտեին:
Իր սիրավեպերի մի ամբողջ գիրք կարող է հրատարակել երգիչ Անդրեն: Նրա առաջին սերը եղել է Մալազիայի արքայադուստր` Սիտի Նուրհալիզան:
«Մենք ծանոթացել ենք 2002 թ-ին` «Ասիայի ձայն» մրցույթում: Չգիտեմ ինչ էր կատարվում ինձ հետ, ինձ թվում էր ես այդպես երբեք չեմ սիրել, ինչպես որ այդ շրջանում»:
Հաջորդ սիրավեպը հայտնի մարմնամարզուհի Լեյսան Ուտյաշովայի հետ էր: Լեյսանը իդեպ ռուսական էրոտիկ մամուլի սիրելի դեմքն է: Անդրեն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Մոսկվա, իսկ Լայսանը ժամանում էր Հայաստան.
«Դա արդեն լուրջ էր: Հասանելի էր, այն առումով, որ փոխադարձ սեր էր: 2009թ-ին, երբ որ ես Լայսան Ուտյաշովայի հետ ծանոթացա իմ մտերիմ ընկերներից մեկի ծննդյան օրը, միանգամից սիրահարվեցինք. այդ սերը ես անվանել եմ «տրանզիտային սեր», որը սկսվել է Մոսկվայում, հետո եկել է Երևան, Երևանից հետո գնացել է օվկիանոսից այն կողմ` ԱՄՆ: Մեկ տարի տևել է մեր սերը»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում