Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը վերջին շրջանում տարբեր առիթներով հայտնել է, որ պատրաստվում է երգի տեսքով իր ստեղծագործությունները ներկայացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք անընդհատ հետաձգվում էին, որոնց էլ հաջորդում էին մարդկանց բացասական արձագանքները՝ որակմամբ, թե Տաթեւը սուտասան է:
Եվ ահա Տաթեւ Սարգսյանն այսօր կապացուցի, որ մինչ այս նրա տված խոստումները սուտ չեն եղել: Այսօր՝ ժամը 22:00-ին կկայանա իր նոր երգի պրեմիերան, որը կներկայացնի երգիչ Գեւոգ Մարտիրոսյանը:
«Ինձ սուտասան անվանողները կարող են այսօր Գեւորգ Մարտիրոսյանի կատարմամբ լսել իմ հեղինակած նոր՝ «Սրտիս դու անուն» երգը»,- կայքի հետ զրույցում նշեց Տաթեւն ու պատմեց նոր երգի ստեղծման պատմության մասին:
«Շատերին թվում է, թե սեր ապրելով եմ գրել այս երգը, բայց իրականում այդպես չէ: Իհարկե, որոշակի զգացողություններ վերապրել եմ, հիշողություններս ազդել են մուսայիս վրա, բայց ինձ համար ամենակարեւորն այն էր, որ ինքս ինձ փորձեի՝ հասկանալու արդյոք կարող եմ այդ փորձությունը հաղթահարել եւ մտքերս դարձնել ստեղծագործություն: Ինձ համար շատ կարեւոր էր հասկանալ, թե կկարողանա՞մ դիպչել մարդկանց սրտերին ու հասնել նրան, որ նրանք իմ բառերով ապրեն իրենց սերը: Եթե իրականություն դառնա մտքերս, ապա ինձ անասելի երջանիկ կհամարեմ»,- նշեց մեր զրուցակիցը:
«Սրտիս դու անուն» երգի խոսքերը Տաթեւը գրել է մարտ ամսին: Երգի երաժշտության հեղինակն է Գեւորգ Հովհաննիսյանը, իսկ Գեւորգ Սիրեկանյանն իր մեծ աջակցությունն է ցույց տվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում