Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Շաբաթներ առաջ «Շանթ» հեռուստաընկերությունը շտապեց տեղեկացնել իր հեռուստադիտողին, որ շուտով եթեր կվերադառնան «Վերվարածները»՝ նոր եթերաշրջանում որպես «Անուղղելիներ»:
Թեպետ լուրը մեծ ոգևորությամբ ընկալվեց լսարանի կողից, այնուամենայնիվ, ուշադիր հեռուստադիտողի աչքից չվրիպեց մի փաստ. հեռուստասերիալի պաշտոնական էջում տեղադրվող լուսանկարներում բացակայում է դերասան Արտյոմ Կարապետյանը, ով մարմնավորում էր Կնյազին:
Հեռուստասերիալին հետևողները մեկնաբանություններով սկսեցին արտահայտել իրենց դժգոհությունն ու ափսոսանքը՝ նկատելով, որ Արտյոմը լավագույններից էր և որ հեռուստասերիալում, վստահաբար, նրա տեղը շատ կերևա:
Թե սցենարական ինչ լուծումներ է մտածել ստեղծագործական թիմը դերասանի բացակայությունը ներկայացնելու համար, առայժմ հայտնի չէ: Լուրեր են պտտվում, որ Արտյոմի բացակայության պատճառը նրա և Շանթ հեռուստաընկերության միջև առկա լուրջ կոնֆլիկտն է:
Այն, որ դերասանի և հեռուստաընկերության միջով սև կատու է անցել և որ տարաձայնություններ իսկապես կան, ապացուցում է նաև այն, որ չնայած տարածվող լուրերին, և դերասանը, և հեռուստաընկերության անձնակազմը խուսափում են այս հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում տալուց:
Աղբյուրը՝ Arenanews.am