Aysor.am-ը գրում է.
Դերասան Վարդան Հովսեփյանը, ում հեռուստադիտողը որոշ ժամանակ առաջ հանդիպում էր «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում՝ Դավիթի կերպարում, վերջին օրերին Facebook-յան իր էջում պարբերաբար նկարներ էր հրապարակում, որոնք հիշեցնում են ֆիլմի նկարահանման հրապարակից արված լուսանկարների:
Կայքը կապ հաստատեց դերասանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս նոր ֆիլմում կամ սերիալում է նկարահանվում:
«Ոչ, դրանք կադրեր չեն ֆիլմից: Պարզապես ընկերոջս՝ Դավիթի շնորհիվ համալրել եմ «Strikeball»-ով հետաքրքրվողների շարքերը: Այն շատ տարածված է արտասահմանում, միշտ հետևում էի, բայց մասնակցության առիթ չէր եղել: Շատ իրական խաղ է, միակ տարբերությունն այն է, որ իրական կյանքում, երբ կրակում են, մարդը մահանում է, այստեղ՝ ոչ: Բայց ադրենալինի պակաս չի լինում, ուղղակի պետք է սեր ունենաս այս խաղի հանդեպ»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Վ. Հովսեփյանը:
«Strikeball»-ը խմբակային խաղի տեսակ է, որն առավել շատ հետաքրքրում է էքստրիմի սիրահարներին: Ֆեդերացիան իր անդամներին ապահովում է համապատասխան համազգեստով ու զենքով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում