▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նոր սիթքոմում է նկարահանվում Անդոն

Blognews.am-ը գրում է.

«Խոպանի տեսություն» սիթքոմն ավարտվել է, սակայն դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, շարունակելու է աշխատել «Շանթ» հեռուստաընկերության հետ։ Կայքի  հետ զրույցում Անդոն հայտնեց, որ նկարահանվելու է «Շանթի» նոր սիթքոմում։

«Նկարահանումները դեռ չենք սկսել, սակայն գաղափարը կա։ Այսօր էլ գնալու ենք քննարկումների։ Շատ հետաքրքիր սիթքոմ է սպասվում, մնում է իրականացնենք։)»,- ասաց դերասանը։

Խոսելով «Արմենիա TV»-ի հետ համագործակցության մասին՝ Անդոն նշեց, որ չի հեռացել Արմենիայից։ «Եթե հրավեր լինի լավ պայմաններով, կրկին կաշխատեմ։ Այնպես չէ, որ այլ առաջարկներ չկան, բայց «Շանթի» առաջարկներն ավելի հետաքրքիր ու լավն են»,- ասաց նա։ Հարցին՝ «Շանթում» ավելի լավ հոնորարնե՞ր են առաջարկում, Անդոն պատասխանեց. «Ոչ միայն հոնորարները։ Նկարահանման օրերն են քիչ, հետաքրքիր նախագծեր են, ինչու ոչ, նաև՝ հոնորարը»։

Դերասանից տեղեկացանք, որ առաջիկայում ևս մեկ նորություն է լինելու։ Անդոն հաղորդում է վարելու, սակայն առայժմ չի բացում գաղտնիքները, թե ինչ է սպասվում և որ հեռուստաընկերությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее