ԱՄՆ-ում վերջերս կայացավ Հայոց ցեղասպանության սարսափների մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը Ռումինիական և Ամերիկյան արտադրության են:
LAtimes.com-ին տված հարցազրույցում ֆիլմի ռումինացի սցենարիստն ու ռեժիսորը՝ Դիանա Անգելսոնը ասել էր, որ ֆիլմը փոքրիկ հայ տղայի մասին է, ով վերապրելով Ցեղասպանության սարսափները՝ կարողանում է փախչել ԱՄՆ ու դառնալ հաջողակ նկարիչ։ Ֆիլմի գլխավոր դերը մարմնավորել է ամերիկահայ դերասան Արման Նշանյանը։
«Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմը պատկերում է այն սոսկալի իրականությունը, որի միջով ստիպված է եղել անցնել իր հայրենիքից վռնդված հայ ժողովուրդը։ Սակայն, միևնույն ժամանակ, այն հույսի, սիրո ու հավատի հզոր «մեսիջ» է»,-նշել էր ռեժիսոր Անգելսոնը: Նա նաև հայտնել էր, որ ինքը իրեն պարտավորված է զգացել նման թեմայով ֆիլմ նկարել, քանի որ ճանաչում է բազմաթիվ հայերի, որոնց նախնիների կրած տառապանքների պատմությունները պատմվելու կարիք ունեն:
ֆիլմում բացի Արման Նշանյանից նկարահանվել է Շաքե Թուխմանյանն է, ով մարմնավորել է Անուշ տատի կերպարը։
Աղբյուրը՝ Blognews.am