Blognews.am-ը գրում է.
Շուտով կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի նոր եթերաշրջանը, որում այլևս չի նկարահանվի Լիկա Սալմանյանը։ Սիթքոմում կնկարահանվեն 2 նոր դերասանուհիներ։ BlogNews-ը ներկայացնում է նրանց։
Տիկնիկային թատրոնի դերասանուհի Լիանա Նավասարդյանը մարմնավորելու է Էրիկային, ով Սոս Ջանիբեկյյանի հերոսի՝ Միկայի հարևանուհին է։ Ինչ-ինչ պատճառներով նա տեղափոխվում է Սոսի տուն, սակայն թե ինչ «օյիններ» կբերի տղաների՝ մասնավորապես Միկայի գլխին, առայժմ չի բացահայտում։ Իր և Միկայի միջև սիրային գիծ կզարգանա՞, թե՞ ոչ ևս Լիանան առայժմ չի բարձրաձայնում։ «Ինքնավստահ, մի քիչ երես առած, «նագլի» աղջիկ է, որն ունի թիկունք և ինչ ուզում, անում է»,- ասաց 35-ամյա Լիանան, ով երկար տարիներ աշխատել է թատրոնում, սակայն հետռուստատեսությունում խաղացել է միայն «Հատուկ բաժին» նախագծում։
Հաջորդ նոր հերոսուհուն մարմնավորելու է 21-ամյա Քրիստինա Խաչատրյանը, ով սովորում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի 4-րդ կուրսում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում