Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանի անվան շուրջ վերջին օրերին չեն դադարում մեղադրական քննարկումները: «Դոմինո»-ի դերասանուհին իր Instagram-ի էջում «վեճի» էր բռնկվել մի երիտասարդի հետ՝ նրան գրելով «Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած»:
Դերասանուհու նման խոսելաձեւն իսկական իրարանցում է առաջացրել: Աննան Asekose.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել եղածը, այնուհետև անջատեց հեռախոսը:
Life.panorama.am-ն էլ իր հերթին փորձել է նրանից մեկնաբանություն ստանալ նրա նման պահվածքի վերաբերյալ՝ ակնկալելով, որ նա կփորձի մեղմացնել իր անձի շուրջ ձեւավորված կարծիքները, սակայն հեռախոսազանգին Աննա Գրիգորյանը պատասխանել է կտրուկ.
«Ներողություն եմ խնդրում՝ ինձ մի զանգահարեք, զանգեք մենեջերիս»,-ասել է Աննա Գրիգորյանն ու կախել հեռախոսը՝ անգամ չասելով մենեջերի անունը: