▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կրթություն ունեն հայ հաղորդավարները

Wnews.am-ը գրում է. Հաղորդավարի մասնագիտություն մեր բուհերում չեն սովորեցնում, փոխարենը գոյություն ունեն ստուդիաներ, ուսումնարաններ, որտեղ կա հաղորդավարության բաժին: Որտեղ և ինչ են սովորել հայ հաղորդավարները:


Աբրահամ Գասպարյան. Հաղորդավար, մեկնաբան, լրագրող. Սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում, իսկ 2006-09թթ` նույն ամբիոնի ասպիրանտուրայում:

 

 

 

 

 

Աննա Ավանեսյան.Սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան:

 

 

 

 

 

 

Աննա Գրիգորյան. Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը:

 

 

 

 

 

 

Ավետ Բարսեղյան.  ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում:

 

 

 

 

 

Արա Ղազարյան. Ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:

 

 

 

 

 

 

Արամ Աբրահամյան.  Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, արվեստագիտության թեկնածու է:

 

 

 

 

 

 

Արման Մարգարյան. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

 

 

 

 

 

 

 

Արտակ Ալեքսանյան. Սովորել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2005թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի:

 

 

 

 

Արտակ Հերիքյան. Սովորել է  Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ստանալով ֆրանսագետի մասնագիտություն:

 

 

 

 

 

 

Արտակ Վարդանյան. Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժին:

 

 

 

 

 

 

 

Արտյոմ Երկանյան.Սովորել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:

 

 

 

 

 

 

Արևիկ Ուդումյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում` ստանալով մագիստրոսի աստիճան:

 

 

 

 

 

 

Գայանե Ասլամազյան.Սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի թեորիայի և պատմության բաժնում, 1999-2002թթ` ասպիրանտուրայում:

 

 

 

 

 

 

Գոհար Գասպարյան.Սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և ստացել է անգլերեն լեզվի մասնագետի և միջազգային լրագրողի որակավորում: 2007-09թթ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում

 

 

 

 

 

 

Գևորգ Ալթունյան.Սովորել է  Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիանա Մալենկո.Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման բաժնում:

 

 

 

 

 

 

 

Զառա Արամյան.  Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:

 

 

 

 

 

 

Էրիկ Անթառանյան.Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

 

 

 

 

 

 

Լիլիթ Մուրադյան.Սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի բանասիրության բաժնում:

 

 

 

 

 

 

Լուսինե Բադալյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում:

 

 

 

 

 

 

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее