▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կրթություն ունեն հայ երգիչ-երգչուհիները

Wnews.am-ը գրում է. Գյուղատնտես, նկարիչ, ճարտարապետ, ուսուցիչ, բժիշկ, քաղաքագետ….հայ երգիչների մասնագիտությունները շատ բազմազան են: Ոմանք էլ չունեն բարձրագույն կրթություն, ավարտել են ուսումնարան, կամ  դա էլ չեն արել. դպրոցն ավարտելուց հետո միանգամից սկսել են երգել: Wnews.am-ն այս անգամ ներկայացնում է, թե ինչ մասնագիտություն ունեն հայ երգիչ-երչգչուհիները: Ի դեպ`այս շարքում չեք գտնի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած երգիչների:

 

Աննա Խաչատրյան.Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն բաժինը:

Աստղիկ Սաֆարյան. Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2011-12թթ ուսումը շարունակել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում:

Արա Գևորգյան.կոմպոզիտոր,երաժիշտ. Սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-87թթ` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: Նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը:

Արամ Սարգսյան.երգիչ, հաղորդավար, հումորիստ.Սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում:

Արամե. Ավարտել է Դոնի Ռոստովի Բիզնեսի կառավարման և իրավունքի  ինստիտուտի իրավաբանական բաժինը:

Արամո. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

Արման Հովհաննիսյան,. Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոն:  3-րդ կուրսում տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:

Արսեն Սաֆարյան. Սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում: 7 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում:

Գրիգոր Կյոկչյան.  2004-10թթ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան:

Թաթա Սիմոնյան. 1977թ. ավարտել է Երևանի Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее