wnews.am-ը գրում է. Անհավանական է, բայց ներկայացված դերասաններից որևէ մեկը չի ավարտել ԵԿԹԻ-ն, բայց դա չի խանգարել նրանցից շատերին հասնել հաջողության: Սա նշանակում է , որ իսկապես տաղանդավոր մարդու դեպքում կրթությունն այնքան էլ էական չէ:
Աիդա Բաբաջանյան. դերասանուհի-Սովորել է Թբիլիսիի պետական խորեոգրաֆիայի ուսումնարանում՝ ստանալով բալետի դերասանի որակավորում:
Ալեքսանդր Խաչատրյան. դերասան-Սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկ ստուդիայում: Աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան:
Անդրանիկ Հարությունյան-դերասան, հումորիստ. Ավարտել է Երևանի պետական Կամերային թատրոնին կից ստուդիան և սկսել աշխատել` որպես դերասան:
Անժելա Սարգսյան. դերասանուհի. Սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 2000թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանիանվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի:
Արման Նշանյան. դերասան, երաժիշտ. Ավարտել է ԱՄՆ «Howard Fine Acting» ինստիտուտը և ընդունվել միանգամից երկու կրթական հաստատություն` Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիա և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտ: 2002թ. ավարտել է դերասանական կրթությունը և դարձել է Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի Ստուդիա»-յի ցմահ անդամ, որի նախագահն է դերասան Ալ Պաչինոն:
Գոռ Վարդանյան. դերասան ռեժիսեր. Սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների և դարձել հաղթող: 1993թ-ից աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում:
Ելենա Վարդանյան. դերասանուհի ավարտել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից դրամատիկ ստուդիան` որպես դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանուհի: Ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի նույն թատրոն` որպես դերասանուհի:
Իրինա Դանիելյան.դերասանուհի. Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
Լուիզա Ղամբարյան.դերսանուհի Սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ռեժիսուրայի բաժնում:
Հայկ Մարության. դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր.Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը: Խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թիմում:
Հովհաննես Ազոյան.դերասան, հաղորդավար.Սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ուսանողական տարիներին մասնակցել է Հայաստանի ՈւՀԱ լիգայի խաղերին, որից հետո` Մոսկվայի միջազգային ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերին:
Հրանտ Թոխատյան. դերասան,հաղորդավար, պրոդյուսեր. Սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում:
Հրաչ Քեշիշյան. ռեժիսոր, պրոդյուսեր Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, ապա` Հեռուստառադիոպետկոմում` որպես ռեժիսոր:
Միխայիլ Գալուստյան. հումորիստ, հաղորդավար, դերասան ,պրոդյուսեր. Ընդունվել է բժշկական ուսումնարան, որից հետո` Սոչիի Տուրիզմի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Այդ ընթացքում արդեն խաղում էր «Утомлённые солнцем» ՈւՀԱ թիմում,զբաղվածության պատճառով կիսատ է թողել ուսումը:
Մկրտիչ Արզումանյան. դերասան սցենարիստ, պրոդյուսեր. Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: 1995-96թթ խաղացել է համալսարանի, 1997-2002թթ` «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թմերում:
Շուշաննա Թովմասյան. դերասանուհի.2007-08թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011թ.` Ա.Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում: 2010թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում