▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի գործարանի պայթյունը Շշի Մելոյին առնչվող միջադեպի հետ

Ազգային Ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի ընտանիքին պատկանող գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունը տեխնածին է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մելիք Մանուկյանը, որի ընտանիքի անդամների հետ է կապվում գործարանի ղեկավարումը:

-Պարոն Մանուկյան, «Սիփան» գործարանի պայթյունի հետեւանքով կան տուժածներ, օգնելո՞ւ եք նրանց:

-Դուք ո՞նց եք կարծում: Մենք ի՞նչ է, մարդ չե՞նք, ո՞նց կարող է պատահել նման բան... Ուզում եմ ասել՝ կօգնենք:

-Այցելե՞լ են տուժածներին:

-Մի հոգի է:

-ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ 2 հոգի է տուժել:

-Չգիտեմ, թե ինչպես են այդպես ասել, բայց մի հոգի է, որին մենք պարտադիր պատրաստ ենք օգնել:

-Գույքային վնասը մե՞ծ է:

-Հիմա փորձաքննություն է գնում, մենք էլ այդպես ուշադրություն չենք դարձրել: Կտեսնենք, հիմնականում մեծ բան չի եղել: Մի քիչ լուն սարքում ենք դավա:

-Դուք տեխնածի՞ն եք որակում պայթյունը:

-Անպայման, երկրորդ կարծիք չկա: Տեխնածին է, հիմնականում տեխնածին է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее