▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կապ ունի Արգամ Աբրահամյանը Նորաշենի գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ

 

armtimes.com-ը գրում է. Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտվել է. 4 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ ԱրգամԱբրահամյանը դժգոհ է եղել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանից՝ քանի որ ապրիլի 2-ի ընտրություններում այս համայնքում ձայների շատ չնչին տարբերությամբ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թե ինչ կապ ունի վերը նշվածը գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ, դեռ պարզ չէ: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Նորաշենի գյուղապետ, ՀՀԿ-ական Նորայր Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, ըստ որոշ տեղեկությունների, «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը գոհ չի եղել ձեզնից, որ գյուղում իր օգտին անհրաժեշտ ձայներ չեք ապահովել: Այս մասին ի՞նչ կարող եք ասել, համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Ես ձեզնից եմ լսում, ես չգիտեմ նման բան, չեմ կարող ասել: Ես Հանրապետական կուսակցությունն եմ ներկայացնում, մեր համայնքի ՀՀԿ-ի տարածքային կազմակերպության նախագահն եմ, ես ինքս ընտրություններին սատարել եմ իշխանությանը: Թե ով ա գոհ, ով՝ դժգոհ, ես չգիտեմ:

- Ձեր գյուղում «Ծառուկյան» դաշինքը որքա՞ն ձայն է հավաքել:

- Չգիտեմ, չեմ կարող ասել, տեղյակ չեմ, դա ինձ չի հետաքրքրում:

- Իսկ Հանրապետական կուսակցությունը որքա՞ն ձայն է հավաքել:

- ՀՀԿ-ն մեր գյուղում 900 ձայն է հավաքել, առավելագույնը՝ բնական ա:

- Դուք Արգամ Աբրահամյանի հետ ընտրություններից առաջ կամ հետո հանդիպե՞լ եք:

- Չէ, ես նման բան չեմ հիշում:

Իսկ խոսակցություն եղե՞լ է, որ դուք պետք է իր օգտին անհրաժեշտ ձայներ հավաքեք:

- Ոչ, ոչ մի խոսակցություն չի եղել: Որտեղ իշխանությունը, որտեղ իմ ղեկավարությունը, որտեղ իմ գործող մարզպետը, այնտեղ` ես: Ես սատարել եմ իշխանությանը, իշխանության մի մասնիկն եմ, իշխանության հետ եմ եղել, ես ինքս Հանրապետական կուսակցությունից եմ: Մնացածը`ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ոչ մի բան չեմ ունեցել, չգիտեմ էլի:

Պարոն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում, Արգամ Աբրահամյանը որեւէ առնչությո՞ւն ունի ձեր դեմ իրականացված մահափորձի հետ, հավանական համարում ե՞ք...

- Ես չգիտեմ, քույրիկ ջան, ես ոչ մի բան չգիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են: Ինձ թվում է կբացահայտվի, հենա գիտեն` ովքեր են կատարողները, ինձ թվում է կբացահայտվի էլի: Ես ինքս ինձ թույլ չեմ տալիս ոչ մեկի վրա կասկածելու, ոչ էլ ինչ-որ բան գիտեմ: Շուտով կբացահայտվի, բոլորիս էլ պարզ կլինի:

Ձեր եւ Արգամ Աբրահամյանի հարաբերությունները լարվա՞ծ են, ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:

- Ոչ մի հարաբերություն էլ չունենք: Ոչ լարվել ենք, ոչ իրար հետ ընկերություն ենք արել, ոչ մի բան երեւի, չենք ճանաչում իրար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее