▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ կա Լևոն Մութաֆյանի մահվան և էքստրասենսի սպանության միջև

Armlur.am-ը գրում է. Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, ով արդեն 31 օր է՝ հացադուլի մեջ է, այսօր զանգահարել է վերոնշյալ կայքի խմբագրություն՝ ցանկանալով իր խոսքն ասել թատերագետ Լևոն Մութաֆյանի անսպասելի մահվան մասին: Մուշեղ Մխիթարյանի խոսքով՝ ինքը տևական ժամանակ շփվել է Լևոն Մութաֆյանի հետ, իրենք հասցրել են մտերմանալ, հարազատ մարդիկ դառնալ: Մ. Մխիթարյանը չի հավատում հանկարծամահության վարկածին, քանի որ թատերագետն առողջական լուրջ խնդիրներ չուներ. միայն արյան ճնշման տատանումներ են եղել ժամանակ առ ժամանակ, իսկ սա, ըստ կայքի զրուցակցի, այն աստիճան չէր սրվել, որ հանկարծամահության հանգեցներ:

«Լևոն Մութաֆյան՝ թատերագետ, դրամատուրգ, մանկավարժ, դերասան, ռեժիսոր. այս ցանկը կարելի է թվել շատ երկար: «Յանուս» թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ էր: Այս ցանկն ավարտվում է լավ ընկեր և բարեկամ բառերով: Նրա հետ ընկերություն անելն ինձ համար մշտահաճո զբաղմունք և մեծագույն պատիվ էր: Հասցրել ենք միմյանց լավ ճանաչել: Նա միշտ կգտներ ժամանակ ընկերների համար: Նույնիսկ երբ ձերբակալվեցի, նա չէր դադարում տեսակցության գալ ինձ, միշտ ասում էր, որ ամեն ինչ կանի ինձ դուրս բերելու համար: Նա այն քիչ մտավորականներից էր, որ թե՛ զանգերով, թե՛ գործնական քայլերով անընդհատ կողքիս էր: Շունչս սկսեց կտրվել, երբ իմացա նրա հետ կատարվածի մասին: Կյանքից հեռացավ ընկերս, միակ ապավենս: Նրա մահը բազում հարցերի տեղիք է տվել: Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո: Արդեն երկար ժամանակ վախից չեմ կարողանում քնել: Շատ բան կա, որ չենք կարողանում բացահայտել: Ցավակցում եմ նրա մտերիմներին, աղջկան, որդուն: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ գիտակցելով ամեն բան՝ միշտ պայքարել ես հանուն ճշմարտության»,- ասել է Մուշեղ Մխիթարյանը:

Կայքի այն հարցին՝ ինչու է նա Լևոն Մութաֆյանի մահը կապում Անի Մաջնունյանի սպանության հետ, Մուշեղ Մխիթարյանը պատասխանել է.

 «Քանի որ նա ամեն ինչ անում էր ինձ օգնելու համար: Գաբին ասել էր, որ երկրորդին էլ պետք է սպանեին: Նա ասել էր, որ դրանից հետո ես դուրս չեմ գա: Ինձ կսպանեն.. բայց ես ինքս ինձ հետ խոսք եմ տալիս, ոչինչ չեմ անի»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее