▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ճանապարհով է Մաշա Մնջոյանը հայտնի դարձել

Ամեն շաբաթ BlogNews.am-ը ներկայացնում է «Ռադիո Ջան»-ի առավոտը և ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի հյուրին: Այս անգամ Անկան զրուցել է երգչուհի Մաշա Մնջոյանի հետ:

- Մաշա, ինձ հետաքրքիր է՝ «Հայաստանի ձայնը» նախագծից հետո որքանո՞վ փոխվեց ստեղծագործական կյանքդ։

- Իհարկե, նախագիծն ինձ համար մեծ նշաձող էր, այդ պահերը, ապրումներն ու հույզերը պարզապես աննկարագրելի էին, որից հետո սկսվեց ինձ համար մի նոր փուլ՝ համերգներ, ֆոտոսեսիաներ, տեսահոլովակներ, քավր երգերի հիման վրա թողարկվեց ձայնասկավառակ, և այս ամենը պարզապես հրաշալի է: 

- Վերջին շրջանում արդյոք եղա՞ն նորություններ և ձեռքբերումներ, որոնք քեզ համար՝ որպես երգչուհի, կարևոր են:

- Այո, վերջերս հրավեր ստացա լավագույն երաժշտախմբի կողմից, խոսքը «KOHAR»-ի մասին է: Օրեր առաջ ենք վերադարձել ենք Բեյրութից, պետք է նշեմ, որ ինձ համար մեծ պատիվ է աշխատել «KOHAR»-ում, ամեն ինչ այնքան գեղեցիկ, այնքան պրոֆեսիոնալ և այնքան բարձր մակարդակով է արվում, իսկ արտիստից պահանջը մեկն է՝ պարզապես կատարել երգը գեղեցիկ կերպով:

 

- Մաշա, գիտեմ, որ մանկուց երգել ես «Տիրամայր Հայաստան» երգչախմբում, արդյո՞ք մեկը մյուսին չի խանգարում:

- Իրականում ես կասեի՝ օգնում է. այնտեղ ուրիշ աշխարհ է, այլ մտածելակերպ, երբ միասին ճամփորդում ենք, ամեն ինչ այլ է, «KOHAR»-ն ուրիշ է: 

- Հին և շատ հնչած մի հարց կա, որ միշտ մի տեսակ ակտուալ է. արդյո՞ք շոու բիզնեսում ամեն ինչ փշոտ և քարքարոտ է, նեգատիվը գերիշխում է, թե՞ այդ ամենին ինձ պես չես հանդիպել, ամեն ինչ պոզիտիվ է:

- Իսկապես, ոչինչ հեշտ չի տրվում, ես դեռ 4 տարեկանից հորաքրոջս հետ միասին փոքր քայլերով հասել եմ այս ամենին: Իրոք, ճանապարհը միշտ էլ դժվար է լինում, ուղղակի պետք է հաղթահարել:

 

- Գիտեմ, որ Ավստրալիայում մենահամերգով ես հանդես եկել: Կպատմե՞ս այդ մասին։

- Իմ համերգներն այնտեղ կազմակերպել էր «Նաիրի» միությունը, դրանք անցան շատ բարձր մակարդակով. թե՛ հայ, թե՛ արտերկրյա հանդիսականի ջերմությունն ինձ համար մեծ խթան եղավ, ինչի համար շնորհակալ եմ։ Այնտեղ մի հրաշալի անակնկալ ևս եղավ. ես դարձա Ավստրալիայի համազգային միության պատվավոր դեսպանուհին Հայաստանում, և դա ինձ համար մեծ պատիվ էր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее