Blognews.am-ը գրում է.
Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո հարցականի տակ էր «Արմենիա TV»-ի «Դոմինո» սիթքոմի ճակատագիրը։ Երկրպագուները մինչ օրս չգիտեին՝ «Դոմինո»-ն նոր եթերաշրջան կունենա՞, թե՝ ոչ։ Ռեժիսոր Հարութ Խալաֆյանը կայքին հայտնեց, որ սիթքոմը կունենա նաև երրորդ եթերաշրջան։
Այս փուլում ստեղծագործական կազմն աշխատում է սցենարի վրա։ Սպասվում են նոր ու հետաքրքիր զարգացումնր սպասվեն։ Ամենայն հավանականությամբ, սիթքոմը եթերում կլինի հոկտեմբերին։
Ինչպես երկրորդ եթերաշրջանում, այս անգամ ևս սպասվում են փոփոխություններ, սակայն դրանց մասին ռեժիսորը նածընտրեց խոսել ավելի ուշ, երբ ամեն բան հստակ կլինի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում