▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ իրավունք ունես բազարային տպավորություն թողնես՝ ներխուժելով իմ բնակարան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Դիտելով Հ1-ի հետաքրքիր հաղորդումների մեջ տեղ գտած քաղքենիական, կիսադեղին-ժուռնալային «Մեր մեջ ասած» հաղորդումը, որի հյուրն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը, մեջս բնական մի զգացում փոթորկեց. ինչու մեր հարևանուհի Վարդուշ ծյոծյան կոչում չունի, հաստատ Զառա Արամյանից շատ է գիրք կարդացել, սիմֆոնիա լսել, օպերա գնացել, ներկայացումներ դիտել և այլն:

Ո՞վ կասի՝ ո՞րն է մեծն Զառայի վաստակը հայոց մշակույթում:

Ու՞մ կոտրած ձեռքով են ստորագրվում այդ արժեզրկված կոչումները կամ ով է բանի տեղ դնում՝ էս արվեստագետը կոչում ունի, թե չէ:

Եթե ես դուստր ունենամ ու նա հարցնի՝ հայրիկ, ինչ վաստակ է բերել Զառա Արամյանը, ես կամ ստելու եմ, կամ էլ պետք է ասեմ՝ քաղաքենիական-պրիմիտիվ հաղորդում է վարում, ձևական արժևորում հյուրին՝ տալով անգրագետ հարցեր. մի հարցնող լինի, աղջիկ ջան, դու ձեր տա՞նն ես:

Ինչ իրավունք ունես բազարային տպավորություն թողնես՝ ներխուժելով իմ բնակարան. եթե սովորական հեռուստադիտողն ավելի համապարփակ, ավելի էսթետիկ ու ավելի հետաքրքիր մտահղացում ունի կամ չափանիշ հեռուստաեթերի մասին, ո՞վ է ձեզ թույլ տվել եթեր խցկվել:

Դե եթե անչափանիշ ենք ապրում, ուրեմն ստրիպ ակումբի աղջիկներն էլ թող ուղիղ եթեր անեն չբավարարված տղամարդկանց համար, չէ որ ազատության դար է:

Չէ, Վարդուշ ԾյոԾյային երևի միանգամից ժողովրդականի կոչում տանք:

Ու էլի հարցս. ո՞րն է Զառայի վաստակը հայոց մշակույթում:

Գուցե Հենրիկ Հովհաննիսյանից արժեքավոր հաղորդումներ է անում...

Ստեփան Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее