▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ ««Ապարան համայնք» ֆեյսբուքյան էջով ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբшրելու են։
Ուշագրավ է, որ համայնքը ոչ միայն նման ծրագրեր է մշակում, այլև այսքան թափանցիկ է հանրային իրազեկման հարցում։
Ինձ այսպես «սպառնում» են այն բանի համար, որ մոտեցել եմ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանին և հետաքրքրվել, թե ինչու է մասնակցում ՔՊ-ի հավաքին»:

Մեկնաբանությունների բաժնում գրառում է կատարել Ապարան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արմեն Սարգսյանն ու նշել, որ այդ էջը կապ չունի համայնքապետարանի հետ. «Հրապարակման մեջ երևացող էջը մասնավոր էջ է և աղերս չունի համայնքապատկան սոցիալական էջերի հետ»,- գրել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее