Armlur.am-ը զրուցել է երգչուհի Լյուսիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Ինչպես հայտնի է՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում կան նաեւ հանրության կողմից ճանաչված երգիչ-երգչուհիներ: Հարցին, թե ինչով է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու տեսլականը գրավում Լուսիին, վերջինս պատասխանեց. «Կցանկանամ վերապրել եւ կրկնապատկել այն զգացողությունները, որոնք ունեցել եմ միջազգային մրցույթների մասնակցելու ժամանակ (2007-ին Ուկրաինայում կայացած «Ծովի երգ» միջազգային մրցույթում Լուսին գրավել է երկրորդ տեղը: 2008-ին էլ մասնակցել է Մոլդովայում կայացած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին եւ զբաղեցրել առաջին տեղը-հեղ.): Բացի այդ` «Եվրատեսիլ»-ը երգչի համար կարող է մի շարք նոր դռներ բացել, հատկապես այն արտիստի համար, որը ձգտում է ճանաչվել միջազգային լսարանի կողմից: Առհասարակ, ես ինձ համարում եմ մրցութային երգչուհի եւ կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում