Life.panorama.am-ը գրում է.
Եվրատեսիլյան քննարկումները դեռեւս շարունակվում են, եւ չնայած մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հրաշալի ելույթ ունեցավ «Եվրատեսիլ-2016»-ում, բայց այս մրցույթին համապատասխան անկանխատեսելիությամբ մեզ միայն 7-րդ հորիզոնականը բաժին ընկավ:
Կայքն այս թեմայի շուրջ զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ, ով հորդորեց՝ ոչ մի դեպքում չնեղսրտել 7-րդ հորիզոնականից.
«Հայաստանի համար 7-րդ հորիզոնականը բոլորովին վատ տեղ չէ, պետք չէ ցավալի տանել ու մտածել, որ Հայաստանը անպայման առաջին տեղում պետք է լիներ: Գլխավորը՝ Իվետան շատ լավն էր, շատ տպավորիչ իր թե ձայնով, թե տեսքով, թե բեմականացմամբ, ամենակարեւորը՝ Իվետան խելոք աղջիկ է, գոնե ինձ համար Իվետան խելացի երգչուհի է, ինչը սովորաբար քիչ է պատահում այսօր: Ինձ համար շշմելու բան էր, երբ նա համարձակություն ունեցավ ու ծածանեց Արցախի դրոշը, չտեսնված խոսեց նաեւ լրագրողների հետ. իսկապես շատ լավ է, երբ երգչուհին երգելուց ու լավ տեսք ունենալուց բացի նաև խելացի է լինում: Իսկ ընդհանուր առմամբ, ես այդ «Եվրատեսիլ»-ն այնքան չեմ սիրում, քանի որ այս մրցույթի անկանխատեսելիությունը կապված չէ միայն երգչի հետ, այն մի փոքր էլ պետությունների հետ է կապված, ինչը բոլորս շատ լավ գիտենք ու հասկանում ենք: Այս մրցույթում բարձրաձայնում են, որ պետք է քաղաքական երանգենրից հեռու մնալ, բայց նման քայլեր արվում են ու որոշներին ներվում է դա, որոշներին՝ ոչ: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ այսուհետ քննարկել երգիչների լավ ու վատ երգելը»,- նշեց Արթուր Գրիգորյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում