Երգիչ Վարդան Նահապետյանը (Razboy) ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է մոր մահվանը` գրելով հետևյալը.
«Չգիտեմ էլ որտեղից սկսեմ... դժվար է շատ........մեծացա... հասկանում եմ դա օր-օրի, ժամ-ժամի վրա... Ինձ համար մշտապես աշխարհը մի փոքր այլ էր, ես տեսնում էի աշխարհն այնպես ինչպես ինքս էի ներքուստ այն կառուցում: Դժվար է այո, շատ դժվար...մարդկային լեզուն անկարող է բացատրել այն ցավը, որը ներսումս տակնուվրա է արել հոգիս... դա անկարելի է բացատրել, չի գտնվի երկրի վրա մեկը կամ մյուսը` ով կկարողանա բացատրել կամ նկարագրել այդ ցավը: Մեծանում եմ անգամ մտքերս կառուցելիս... Ես հասկանում եմ, գիտեմ, որ բոլորի համար իրենց ծնողներն էլ նույն կերպ են ընդունվում, բայց այ ես....... ես ինչի եմ մտածում, որ իմ դեպքում մայրս ավելին էր քան ուղղակի մայր, մի գուցե դա աննկարագրելի որդիական կապն էր, որ սրբացված էր իմ մեջ այն պահից երբ սկսել եմ գիտակցել Նրա կարևորությունն իմ կյանքում... սկսել եմ կապվել նրան իմ մտքով, հոգով ու սրտով... Ես ընտելացել էի նրան անգամ երբ դեռ ծնված չէի... մի գուցե դա... Էլի եմ մեծանում զգում եմ, ես մինչև նրան կորցնելն էի փոքր, այո ես երեխա էի և դա չեմ էլ փորձում թաքցնել... հիմա ես մեծացա արդեն... բայց վախենում եմ... չէ որ մեծերը չեն վախենում ինչ-որ բաներից... բայց ես միայն մի վախ ունեմ.... վախենում եմ վերադառնալ տուն, տուն որտեղ չկա այն կարևոր ներկայությունը, որին ընտելացել էի իմ կյանքի հինավուրց օրերից` իմ մանկության օրերից....դժվար է շատ.....կորցնել մի ՄԱՐԴՈՒ` ով քեզ համար արևի շողերից էլ ջերմ էր տաքացնում "ձմեռվա սառնամանիքին", Արև, որ գիշերներն էլ էր ծագում և այդ ծագելուց գիշերվա մեջ "արևածագեր" էր լինում... հոգուս ամենալայն տարածքը մնաց չլրացած... բայց այդտեղ մշտապես կլինի նույն ձմեռվա տաք արևը և գիշերային արևածագը, իսկ սիրտս կշարունակի զարկել և զարկեցնել այն կանգնած սիրտը, որը իմ սրտի միջոցով պիտի շարունակի ապրել... ինձ կօգնի և կյանք կպարգևի`պատրաստելով ինձ կյանքի նոր գարունների համար: Իսկ ես կսպասեմ այն ծնվող նոր ԳԱՐՈՒՆԻՆ, որին Գայանե կկոչեմ և նա իմ աղջիկը պիտի լինի կրելով իմ Սրբության անունը............ ես նաև նրան կվերադարձնեմ այն սիրտը, որն իմ սրտի մեջ է լինելու մինչև նրա աշխարհ գալը...
Ընկերներ շնորհակալ եմ ինձ հետ լաց լինելու համար... ինձ համար մեծ ցավ էր, երբ մեկնաբանությունները կարդում էի և նկաատում թե ինչքան ծնողներ են հեռացել կյանքից վաղաժամ, ինչքան ցավ կար, որ աննկատելի էր... անգամ դա կարդալիս էի մեծանում...այո մեծացա ես... սա վերջին գրառումն էր...»:
Հիշեցնենք, որ ֆոտոմոդել եւ երգիչ Վարդան Նահապետյանի` Razboy-ի մայրը` տիկին Գայանեն, մեկնել էր Գերմանիա՝ բուժման նպատակով, սակայն վիճակն էլ ավելի էր վատթարացել: Երգիչը ֆեյսբուքյան իր էջում նամակ-խնդրանքով էր հանդես եկել, որի միջոցով օգնություն էր խնդրել իր հետևորդներից և պարզապես բարի մարդկանցից: