▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար հիմա հիասթափության շրջան է. Ժաննա Բուտուլյան

Life.panorama.am-ը գրում է. Երեկ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը իր ֆեյսբուքյան էջում անկեղծացել է՝ հրապարակելով հետեւյալ գրառումը.

«Անկեղծանամ, չվախենալով անհամեստ թվալ. շատ քիչ եմ հանդիպել ինձ նման մարդկանց, ովքեր աչքերի մեջ նայելով ու մեջքի հետեւում նույնն բանն են խոսում: Թերեւս միայն արյունակից հարազատներիս եւ մի երկու ընկերոջ մեջ եմ դա տեսել. Պինդ կպահեմ Ձեզ, միայն ձեզ եմ հարգում, սիրում ու հանդուրժում, միայն ձեր շնորհիվ չեմ գնում սարերում ապրեմ: Որտեղ հանդիպեմ նման մարդու, մեծ սիրով ընկեր կանվանեմ նրան, թե չէ վտանգ կա մենակ մնալու, իսկ մենակությունն ես ատում եմ»:

Իր այս գրառումից հետո Ժաննա Բուտուլյանը անկեղծացավ նաեւ մեզ հետ եւ պատմեց իր հիասթափությունների մասին.

«Մարդկային կեղծավորությունը գնալով ավելի քիչ եմ հանդուրժում: Կարճ ժամանակում մարդկանց ճանաչելու կարողությունը միշտ եմ ունեցել, բայց հիմա կարծես թե ավելի խորն եմ սկսել ճանաչել նրանց: Ինձ համար հիմա հիասթափության շրջան է, շատ բաներից շատ խորն եմ հիասթափված: Շրջապատումս միայն մի քանի հոգի կան, որոնց հետ աշխատում եմ շփվել, այ այդքան եմ հիասթափված, որ նույնիսկ մարկանց հետ չեմ կարողանում հաղորդակցվել,- նշեց դերասանուհին ու շարունակեց,- դեռ պատանի տարիքից չեմ ընդունել կեղծավորությունը, բամբասանքը, մի բան ցույց տալ, մեկ այլ բան մտածելը չեմ հանդուրժել, բայց գալիս է մի շրջան, երբ ընկնում ես մեծ շրջապատ եւ պահի տակ սկսկում ես վերցնել այդ նույն հատկանիշները, որոնք ժամանակին չես ընդունել, հետո, երբ արմատներիդ հավատարիմ ես, վերադառնում ես այն հիմքին, որն ի սկզբանե ունեցել ես, արդյունքում հին համոզմունքներդ ամրապնդվում են եւ չես նմանվում մյուսներին: Այսօր կյանքս այնպես դասավորվեց, որ ինձ հոգեհարազատ շատ մարդիկ ապրում են հեռու, ինչն ինձ համար շատ դժվար է»:

Ժաննան խոստովանեց, որ թեպետ շուտ է ճանաչում մարդկանց, բայց դեռ սխալվում է. «Մարդկանց շուտ եմ ճանաչում, բայց դեռ սխալվում եմ: Տարիքի հետ ավելի քիչ եմ հանդուրժում, ինձ հունից հանում է ոչ միայն իմ նկատմամբ կատարված կեղծավորությունը, այլեւ շրջապատումս կատարվող նման դեպքերը»,- նկատեց նա:

Դերասանուհին այլեւս քաղաքավարությունից դրդված չի ժպտում մարդկանց. «Եթե վերջին շրջանում քաղաքավարությունից դրդրված կարող էի ժպտալ մարդկանց, հիմա արդեն դա էլ չեմ կարողանում անել: Բոլորին ժպտալու մարդկանց վարվելակերպը հաճախ հենց քաղաքավարություն են անվանում, բայց դրան ես անվանում եմ կեղծավորություն»,- նկատեց նա:

Ժաննան նշեց նաեւ, որ գիտի՝ անհանդուրժողակնությունը գուցե բերի մենակության, ինչից դերասանուհին շատ է վախենում. «Մենակությունից շատ եմ վախենում, ես սիրում եմ ընկերություն ասվածը, դողում եմ հավատարիմ ընկերներիս համար: Հուսամ ես երբեք մենակ չեմ մնա, որովհետեւ հիմա էլ իմ կողքին են քիչ, բայց հավատարիմ ու տարիներով պահպանված ընկերությունս: Ինձ համար թեկուզ մի ընկերը բավական է, եթե նա իսկապես ընկեր է, իհարկե, երբ նրանք շատ են լինում, միայն հաճելի է»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее