Wnews.am-ը գրում է.
Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Ընթերցասերներից շատերն արդեն կողմնորոշվել են, թե ինչ գիրք են նվիրելու հարազատներին ու ընկերներին, ոմանք էլ արդեն ստացել են իրենց օրվա նվերը։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ Wnews.am-ը զրուցել է գրքի, ընթերցանության մասին.
-Որքա՞ն ժամանակ եք հատկացնում ընթերցանությանը։
-Կարծում եմ՝ այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ մարդ, ով րոպեով նայում է, թե ինչքան է կարդացել, ձեւի մեջ է։ Սա նույնն է, ինչ ասեք՝ որքան ժամանակ եք հատկացնում ապրելու համար։ Գիրքը ապրելակերպ է եւ բազմազբաղ լինելը կապ չունի. դու կամ կարդում ես, կամ՝ ոչ։ Դա դարձնել երեւույթ կամ պատմություն, թե տեսեք, մենք ընթերցում ենք, արդեն ձեւապաշտություն է։
–Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Ձեր սիրած գիրքը «Փոքրիկ իշխանն է»։ Բացի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի գրքից, է՞լ որ գիրքը կառանձնացնեք։
-«Փոքրիկ իշխանը» իմ ամենասիրելի գիրքն է եղել այն ժամանակ, երբ եղել եմ տվյալ հասունության էտապում։ Բնականաբար այն ամենահաճելի ու հետաքրքիր գրքերից է, որն արժե միշտ վերընթերցել, սակայն ամեն էտապ ունի ամենասիրելի գրքերը եւ դրանք հաստատ մեկը չեն կարող լինել։ Այս էտապում կարդում եմ շատ տարբեր գրականություն, ավելի հաճախ՝ հոգեբանության վերաբերյալ։ Ինձ համար շատ կարեւոր է հեռուստատեսային արտադրանքը, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպիսի հոգեբանական ազդեցություն է այն ունենում, ինչի պակաս ունի ներկայիս հեռուստադիտողը։ Դա է պատճառը, որ սկսել եմ իմ բուն մասնագիտականից զատ, ավելի լայն գրականություն կարդալ, թեպետ դերասանի մասնագիտությունն էլ հոգեբանի մասնագիտությանը մոտ է։
Կնշե՞ք մի հեղինակի, ում այս պահին ընթերցում եք։
-Կարլ Գուստավ Յունգից սկսած։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում