Երեկ իր ծննդյան 23-ամյակն է նշել դերասանուհի Շուշաննա Թովմասյանը: Այս առիթով դերասանուհին լուսանկարներ է տեղադրել իր միկրոբլոգում՝ մակագրելով.
«Անհասկանալի է կյանքը իր դրսևորումներով… Մարդիկ ծնվում և մահանում են միևնույն ժամանակ: Այսօր իմ սիրտը ցավում էր Փարիզում հարյուրավոր անմեղ զոհերի համար, բայց միևնույն ժամանակ իմ ծննդյան օրն էր, որը ուղեկցվում էր բազմաթիվ անակնկալներով, հաճելի մաղթանքներով և ուրախ պահերով: Իմ տորթի մոմերը փչելիս միակ ցանկությունս աշխարհին խաղաղություն էր, որ այլևս ոչ մի անմեղ զոհ չլինի և մենք ապրենք խաղաղ ու երջանիկ: Անչափ շնորհակալ եմ»: