▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր իտալացի ոստիկաններին youtube-ում ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը

Ինչպես արդեն հայտնել ենք,  Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փորձել էին ձերբակալել: Նա այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքում և լուսանկար տեղադրել: Միջադեպի հետ կապված Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառման միջոցով պարզաբանել է թյուրիմացության հանգուցալուծումը.

«Քանի որ, ինչքան հասկացա, առավոտյան միջադեպի հանգուցալուծումը շատերը չէ, որ կռահել են, հարկ եմ համարում տեղեկացնել, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել եմ իմ ով լինելը:

Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում:

Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես:

Ի վերջո, մոտ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին և հեռացան:

Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների և հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երևի մտածել էին, որ 2008-ից մինչև օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее