▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ընդհանուր կապ կա Անի Քրիստիի և Ջենիֆեր Լոպեսի միջև

Դիտեք նաև՝

Երգչուհի Անի Քրիստին նոր լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ շնորհակալությունը հայտնել իր հետ աշխատած պարողներից մեկին։ Երգչուհին մեծ հպարտությամբ է նշել, որ իր «Դե ասա» երգի տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են հանրահայտ պարողներ, որոնք համագործակցում են համաշխարհային այնպիսի աստղի հետ, ինչպիսին Ջենիֆեր Լոպեսն է։

«Պատահական աչքիս ընկավ: Ինձ համար ևս մեկ անգամ հպարտանալու առիթ ստեղծվեց... «Դե ասա» տեսահոլովակի շրջանակներում աշխատելով աշխարհին հայտնի արտիստների հետ, հեռուստատեսությամբ հաճախ եմ տեսնում ինձ արդեն հարազատ դարձած դեմքեր։ Ու այդ ամենի մեջ մի կարևոր բան կա։ Նրանք չափից շատ համեստ էին ու աննկատ, որը մեզ շրջապատող իրականության մեջ բավականին քիչ հանդիպող երեւույթ է»,- գրել է երգչուհին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее