▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են թաքցնում Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը. նրանք պլագիատ են անո՞ւմ

 

Արդեն մի քանի ամիս է՝ համացանցում ակտիվորեն քննարկվում է հայտնի ու սիրված դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի սիրային կապերի մասին լուրերը։ Լուրերի տարածման հիմնական պատճառը եղել է նրանց համատեղ լուսանկարները ու համբույրի տեսանյութը։ 

Դերասաններից ոչ մեկը այդպես էլ ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց ասեկոսեները, այլ երկուսն էլ նշում են, որ ասելիք չունեն, իսկ Աշոտը հայտարարում էր, որ իրենց տեսանյութի տարածողը անպայման կպատժվի... Իհարկե, ոչ մեկն էլ չպատժվեց։ 

Երեկ կայքերից մեկի հետ զրույցում Աշոտը ներկայացրեց նոր սերիալի մարմնավորող կերպարները ու գովերգեց իր զուգընկերուհուն՝ Սոֆյային՝ այդպես էլ չանդրադառնալով տարածվող լուրերին և ասեկոսեներին։ 

Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Միայն մի բան... նրանք պլագիատ են անում Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի սիրային պատմությանը, որը օգնեց և՛ զույգին, և՛ սիտքոմին դառնալ քննարկման առարկա։  Պլագիատի բուն էությունը կայանում է նրանում, որ դերասանները փորձում են միշտ «տաք» պահել իրենց սիրային պատմությունը՝ դրանով միշտ քննարկման առարկա լինել և՛ իրենց, և՛ այն սերիալը, որտեղ նրանք խաղում են։ 



Ինչու ոչ, փորձված բան է. վստահ ենք, որ եթե Միհրանի ու Արփիի մոտ ստացվել է, ապա տաղանդավոր Աշոտի ու Սոֆիայի մոտ հաստատ կստացվի։ Ահա, թե ինչ են նրանք թաքցնում. նրանք անձամբ են տարածում իրենց վերաբերյալ քննարկվող լուսանկարները ու տեսանյութերը, իրենք գիտակցված  լռում են ու չեն հերքում իրենց սիրային կապի մասին լուրերը, իրենք ամեն ինչ անում են իրենց անունը բարձր ու քննարկվող պահելու համար։ 

Ահա ողջ իրականությունը... այլ տարբերակ անհնար է։ 

 

Աղբյուրը՝ boomnews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее