▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են արել իրենց առաջին աշխատավարձով Սաշիկ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Կարեն Ավագյանը և ուրիշներ...

Տեղեկացրել ենք, որ օգտատերերը երեկ, աշխատավորների միջազգային օրվա առիթով, ֆեյսբուքյան յուրօրինակ  ֆլեշմոբ էին անցկացնում` պատմելով իրենց  առաջին աշխատանքի  վերաբերյալ ու այն մասին, թե ինչ են արել իրենց առաջին աշխատավարձով:

 

Ֆեյսբուքյան օգտատերերից Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հումորային գրառում, թե ինչ են արել իրենց առաջին աշխատավարձով Սաշիկ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Կարեն Ավագյանը և ուրիշներ...

 

Արմեն Աշոտյանն իր առաջին աշխատավարձով գնացել է Սիկտիվկար քաղաք։

Կարեն Ավագյանն իր առաջին աշխատավարձով կրակայրիչ է գնել։

Հովիկ Աբրահամյանն իր առաջին աշխատավարձով մայր Արաքսից իր բոստան ինքնամոռաց առվակ է քաշել։

Գալուստ Սահակյանն իր առաջին աշխատավարձի մասին ոչ մի բան չի գրել, որովհետև վախենում է, որ ցմահ մահապատժի կենթարկվի։

Սաշիկ Սարգսյանը գրել է իր առաջին աշխատավարձի 50 տոկոսը։

Սամվել Ալեքսանյանն իր առաջին աշխատավարձով շաքարաքլոր ա առել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее