«Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ` որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութը վերնագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառանալով ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջին, Փաշինյանը նշել է, որ այն չի պարունակում որևէ տարածքային պահանջ՝ որևէ երկրի նկատմամբ։ «Մենք դեռ նոր Սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր Սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, և ակնհայտ է, որ դե յուրե, մեր Սահմանադրական դատարանի որոշմամբ, մեր գործող Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևանների նկատմամբ»,- ասել է նա։ *** Ադրբեջանցի լրագրողի հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի՝ արդեն համաձայնեցված տեքստում շատ պարզ ու հստակ նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա և հենվելով այն փաստի վրա, որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ «Նույն փաստաթղթում նաև հոդված կա, որտեղ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նման հարցեր և պահանջներ չբարձրացնել։ Այսինքն, իրականում այն հարցերը, որոնք այժմ բարձրացվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, լուծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում։ Մի շատ կարևոր հոդված էլ կա, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հիմնվել իր սեփական օրենսդրության վրա՝ այս համաձայնագիրը չկատարելու համար։ Եվ երբ համաձայնագիրն ստորագրվի, ըստ Հայաստանի օրենսդրության, մենք պետք է այն ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը կարողանա որոշում կայացնել մեր Սահմանադրությանը համապատասխան։ Եվ երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, դա նշանակում է, որ այս փաստաթուղթը ՀՀ խորհրդարանում վավերացնելու համար որևէ խոչընդոտ չի լինի։ Իսկ երբ վավերացվի Հայաստանի խորհրդարանում, ուժի մեջ կմտնի մեր Սահմանադրության այն հոդվածը, որում նշվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն բարձրագույն իրավական ուժ և գերակայություն` տեղական օրենքների նկատմամբ»,- պարզաբանեց վարչապետը։ |
Ի՞նչ է խոսել Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի լրագրողի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее