▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ է Թուրքիայում հանձնում, որ սաղ Երևանը ոստիկանական զորքեր են»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԱԾ, ոստիկան, գեներալ...
Հա, ԱԳՆ-ում հայ մնացել ա՞։
Գիտե՞ք՝ ինչ ա հիմա Թուրքիայում հանձնում, որ սաղ Երևանը ոստիկանական զորքեր են...
Լավ, աշխատեք.. Կարևորը աշխատանքը չկորցնեք»։

Փաշինյանի կեցավայրի մոտ շարունակում են ոստիկանական ուժեր կուտակվել Ընդդիմադիր ակտիվիստների և կուսակցականների ձերբակալությունների ֆոնին ՆԳՆ հաղորդեց, որ «հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել և կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկում»։ Իսկ Փաշինյանը Թուրքիայում է, ժամը 19։00–ի կհանդիպի Էրդողանի հետ։

***

«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հայտնում ենք, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են «Սրբազան պայքար»-ի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ:

Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»:

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադառնալով շարժման աջակիցներին բերման ենթարկելուն՝ ասաց․ «Արդեն երկու ժամ է՝ տեղեկություններ են հասնում, որ ՀՀ ողջ տարածքում երկու տասնյակից ավելի ակտիվիստների, ՀՅԴ տարածքային գրասենյակների ներկայացուցիչների են բերման ենթարկել, տներն են խուզարկել։ Սա Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է, որն արտացոլվում է ոստիկանական ռեպրեսիաների տեսքով․․․ Երևի վախենում է վերադաձին ինչ-որ բաներ տեղի ունենան ու հիմիկվանից սկսել են որոշակի հալածանքներ ձեռնարկել։ Մեզ դրանով չեն վախեցնելու»։

***

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը նորից վա բանկ ա գնում՝ մեր վա բանկ գնալու փոխարեն, նիկոլը նորից մի քայլ առաջ ա անցնում՝ մեր առաջ անցնելու փոխարեն: Էս պահին հանրապետությունով մեկ սկսել են մասսայական ապօրինի ձերբակալություններն ու խուզարկությունները: Նիկոլը սկսել ա իրա վերջին պայքարը Հայաստանի դեմ, իսկ մենք հանուն Հայաստանի... նստած սպասում ենք՝ երբ ա գալու մեր հետևից: Դրա համար էլ հաղթում ա համառն ու նպատակասլացը, էսքանը, լավ մնացեք:

***

Հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, գրել է խոսնակ Նարեկ Սարգսյանը` ի պատասխան ձերբակալությունների մասին տարածված լուրերի։ 

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,–սպառնացել են գերատեսչությունից։

***

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ խոսնակի մեկնաբանությունների բաժինը փակ է, էստեղ գրեմ, որ հասարակական կարգի գլխավոր խախտողը փախել է իրենց հսկողությունից, լքել է հանրապետության տարածքն ու այս պահին գտնվում է Ստամբուլում։ Ձեր գործողություննե՞րը»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳՆ-ն ասում է, որ մարդկանց զանգվածային բերման ենթարկվելը կապված է կանխարգելիչ-բացատրական աշխատանքների հետ:
Իսկ ո՞րն է դա. երևի բերետներից հավաքում են, մարդկանց քաշքշում, հրում, բռնություն գործադրում` համարում, որ «բացատրական-կանխարգելիչ» աշխատանքն արված է:
Թե բա` «ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման», իսկ ավելի պարզ ասած, ով Փաշինյանի դիրքորոշումը չի կիսում ու դա ինչ-որ ձևով արտահայտում է, բերման կենթարկվի կամ կկալանավորվի»:

***

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է․ «Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում կատարած այցին զուգահեռ։
Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее