▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 23-ին Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանը հեռացել է առանձին սենյակ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր քրեական գործով դատավճիռ կյացնելու նպատակով: Սակայն Հունվարի 26-ին լրացուցիչ դատալսումներ է նշանակել։ Դատելով իրավիճակից կամ դատավորը քրեական գործով որոշ հարցերի պատասխան չի ստացել և դրանք վերջնական ստանալու համար լրացուցիչ լսումներ է նշանակում կամ միգուցե այլ մտավախություններ ունի վերջնական որոշում կայացնելու հարցում։ Նկատենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի քրեական գործը քննում է դատավոր Հրաչյա Մեխակյանը, որ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան։ Կաշկանդվա՞ծ է քրոջ որդին կամ հայտնի փեսան ՔՊ-ականների հարազատների քրեական գործերով, թե ոչ, ցույց կտա ժամանակը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի դատարանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ գրավը՝ 2 միլիոն ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը չերկարաձգել և փոխարինել վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցով։
Հայտնել էինք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее