Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ նշվում է, որ 74 համարի ավտոբուսի վարորդը շուրջ 20 րոպե է չի վարում ավտոբուսը, ինչ է թե մի ուղևորի մոտ չի ստացվում վճարել։
Ֆեյսբուքյան իր էջում թեմային անդրադարձել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ գրելով․ «Սա ի՞նչ պահվածք է, ո՞ր իրավական ակտով է նման որոշում սահմանվել, ի՞նչ է նշանակում՝ վերադասս ասել է չվարես ավտոբուսը»։