▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում՝ գիտնականը չպետք է գնա բանակ

Ազգային Ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առաջին ընթերցմամբ 89 կողմ, 9 դեմ ձայներով ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեց ԱԺ «Ելք» խմբակցությունը:

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն համոզված չէ, որ այս օրենքը վերջ կտա կաշառակերությանն ու անարդարությանը. «Եթե ցանկություն լիներ՝ առանց օրենքի էլ դրանք չէին լինի:

«ՀՀ յուրաքնչյուր քաղաքացու համար բանակում ծառայելը պատվաբեր պետք է լինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բեմադրիչը:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե գիտությունն ու կրթությունն են այս դեպքում տուժելու՝ նկատեց. «Ասում են՝ կկործանվի մեր կրթական համակարգը.այնպիսի տպավորություն է, որ այն գործում է: Այս համակարգն իրականում ահավոր վիճակում է»:

Շարունակելով նրա խոսքը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հարց բարձրացրեց. «Կամ պետք էր ծառայել կամ՝ առաջին կարգի հաշմանդամ: Կարո՞ղ եք ասել, որ Լեոնիդ Ազգալդյանը գիտնական չէր, կամ Մովսես Գորգիսյանն արվեստագետ չէր, բայց նրանք բանակ գնացել են, չէ՞: Ի՞նչ է նշանակում՝ գիտնականը չպետք է գնա բանակ.իսկ ո՞վ պետք է գնա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее