▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է լինելու նոյեմբերի 1-ին. Արփինե Հովհաննիսյանը՝ հայտարարագրման մասին

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է նոյեմբերի 1–ից եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը և այդ բարեփոխումից իշխանությունների հետքայլին։

Նա տեսանյութում, մասնավորապես, նշել է. «Երեկվանից հանրային տիրույթում ակտիվ կերպով քննարկվում է այն հարցը, որ պետք է ներկայացվի նախագիծ, համաձայն որի մինչև նոյեմբերի 1–ը պետք է փոփոխություն կատարվի եկամուտների հայտարարագրման ընթացակարգում, ինչպես անվանում են նախագծի հեղինակները, այն պետք է պարզեցվի, իսկ իրականում հետևյալն է պրոցեսը. այն անձինք, որոնք պետք է ներկայացնեին եկամուտների հայտարարագիր, այլևս պարտադիր չէ, որ դրանք դա իրենք անեն անձամբ։ Եթե իրենք բացի իրենց աշխատավարձից ուրիշ եկամուտ չունեն, հարկային մարմինը դա կանի ձեր փոխարեն, դուք կհամարվեք հայտարարագիր ներկայացված, ձեր անունով կլինի այդ հայտարարագիրը առկա, բայց այնտեղ կարտացոլվի միայն աշխատավարձը։

Բոլորովին այլ հարց, եթե դուք օրինակ ունեք այլ եկամուտներ ևս, օրինակ նվիրատվություններ ունեք կամ փոխանցումներ ունեք, որոնք գերազանցում են 300000 դրամը, այս դեպքում դուք պետք է մտնեք ու այդ փոփոխությունները կատարեք, հակառակ դեպքում օրենքի բացասական հետևանքները, տուգանքները և այլն վրա կհասնեն ձեզ համար, որովհետև կստացվի, որ դուք հայտարարագրում ինչ-որ տվյալ չեք լրացրել, թաքցրել եք և այլն։

Ինչ վերաբերում է, օրինակ, ավանդներից ստացվող եկամուտներին, այստեղ կա հատուկ ընթացակարգ, հարկային մարմինը ձեզ ըստ էության ասում է հետևյալը, եթե ինձ թույլտվություն տաս, ես ձեռք կբերեմ այդ տեղեկատվությունը և քո փոխարեն այն հայտարարագրում, որ դու լրացնում ես, դա ևս կներառեմ։ Եթե ոչ, ապա ինքդ մտիր և ավանդներից ստացված եկամուտը ճիշտ լրացրու հայտարարում»։

Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է ևս մեկ նրբության. «Այն քեշբեքերը, որոնցով փորձում էին խթանել, թեև ոչ արդյունավետ կերպով հայտարարագիրը լրացնելու համար, այդ քեշբեքերը հասանելի կլինեն քաղաքացիներին միայն այն դեպքում, երբ իրենք ակտիվ կերպով լրացնեն և ոչ թե մնան հարկային մարմնի կողմից իրենց եկամուտների հայտարարագիրը լրացնելու ընթացակարգի հույսին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее