▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կտակելու Շերը Հայաստանին և ո՞վ է նրա հայաստանցի դատավոր ընկերը

Նախօրեին լուրեր էին տարածվել, որ անբուժելի հիվանդություն ունեցող Շերը հրապապարակել է իր կտակն, ըստ որի իր զգալի կարողությունը բաժանելու  է իր բարեկամներին:

Համացանցում տեղեկություն է տարածվել, թե իբրև հայկական ծագմամբ երգչուհին 2 միլիոն դոլար է կտակել հոր կողմից իր մի հեռու ազգականի՝65-ամյա Սարգսին, ով իբր ապրում է ՀՀ Արարատի շրջանի գյուղերից մեկում և ում անունն  գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով:

Սակայն Asekose.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: 

Իրականում Շերն անցած շաբաթ զանգահարել է իր հայաստանցի հատուկենտ ընկերներից մեկին, ով հայտնի  իրավաբան է ու աշխատում է դատական համակարգում:

Վերջինիս հետ զրույցի ընթացքում Շերն,  ափսոսանք հայտնելով, որ 88-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից օրեր անց Հայաստան իր  այցելությունից  հետո այլևս չի զբաղվել իր պատմական հայրենիքի օգնության խնդիրներով,  խորհրդակցել է, թե Հայաստանում որ բնագավառն այժմ առավել աջակցության կարիք ունի: 

Շերը հատկապես հետաքրքրվել է, թե Հայաստանում այսօր ինչ վիճակում են գտնվում հոգեկան առողջությամբ զբաղվող բժշկական հաստատությունները: 

Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Շերի հայաստանցի ընկերը, ում հետ մտերմությունը սկսել է Շերի տանը կազմակերպված մի ընդունելությունից հետո, որի ընթացքում հայ դատավորը երգչուհու հետ երկար զրուցել է ֆլամանդացի հանրահայտ գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի մի նկարի մասին, որը երգչուհուն գնել էր աճուրդում: 

Ի դեպ, իր  խորհդրավոր հայրենակցի հետ  հանդիպման և ուշագրավ զրույցի մասին՝ Շերը երբեմն պատմել է իր հարցազրույցներում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее