▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռի բակում

Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռի բակում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Կարդացեք նաև՝«Այսօր Նիկոլ Փաշինյանի խմբերը ներխուժելու են Մայր Աթոռի տարածք՝ բախումներ հրահրելու համար»․ Սյուզի Բադոյան

Դիտեք նաև՝

 

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը շարունակելու է անհոգնել անարգել ու քարկոծել Վեհափառին՝ կասկած չունեմ: Սա իր համար մշակված ստրատեգիա է՝ սկզբից կալանավորել ու քրեական գործեր «կարել» Սրբազանների վրա, չեմ բացառում, որ առաջիկայում նույնանման «օպերացիաների» ականատես դառնանք:
Ակամայից հիշեցի 2017 թվականը, երբ ընդդիմադիր Նիկոլը մեծագույն հրճվանքով ու հաճույքով, ԱԺ նիստերը տապալում էր անսպառ եռանդով՝ խմբակցության անունից 5-6 անգամ 20 րոպեանոց ընդմիջումներ պահանջելով։ Ձեզ ասեմ, երբ նա մտասևեռվում է մի գաղափարի վրա, ապա մի բանը կարող է կրկնել հոգնեցնելու աստիճան՝ երբեմն 40-50 անգամ։ Եվ սա միայն համառություն չէ․ նա դրանից իրական հաճույք է ստանում։
Չի բացառվում, որ Վեհափառի նկատմամբ նրա վերաբերմունքն էլ հենց այդ տիպիկ մտասևեռման դրսևորումն է։ Ուրեմն առաջիկա շաբաթներին, հնարավոր է, տեսնենք օրեցօր կրկնվող գրառումներ ու հայտարարություններ՝ ուղղված ոչ միայն անձնական հարձակմանը, այլև՝ եկեղեցու ներսում պառակտում և վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Այս հակահայի վարքագիծը Վեհափառի նկատմամբ արդեն վաղուց վերածվել է մոլի մենամարտի, որտեղ նպատակն է ոչ միայն հեղինակազրկել, այլև հոգեբանական ճնշման միջոցով պառակտել եկեղեցական ամբողջ համակարգը։ Այդ ճնշման կրկնվող և համառ բնույթը վկայում է ոչ թե իրավիճակային արձագանքի, այլ խորապես արմատացած միտումի մասին։
Նիկոլը սովոր է, հայտնի կենդանու համառությամբ, անբարո խաղեր խաղալ և հաջողության հասնել. ստեղծված իրավիճակում պետք է դրա դեմ կիրառել իր իսկ մարտավարությունը՝ լինել համառ ու չընկրկել»:

***

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, երկրում հրահրում է քաղաքացիական պատերազմ՝ սկսելով հարձակումներ Հայ Առաքելական Եկեղեցու վրա, իրականացնելով բացարձակապես ապօրինի հարձակումներ և հետապնդումներ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ»,- այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Չես կարող մեղադրանք կառուցել՝ հիմնվելով հետևյալ խոսքի վրա՝ մենք կպաշտպանենք Հայ Առաքելական Եկեղեցուն՝ մեր ձևով․․․ Օրենքը ինտերպրետացիաներ չի ընդունում։ Ասում են՝ մենք չենք հասկանո՞ւմ՝ դու ինչ ձև նկատի ունես։ Պարզ չէ՞, որ հեղաշրջում, բռնություն նկատի ունես, հիբրիդային պատերազմ նկատի ունես։ Սա օրենք չէ, սա հիվանդ երևակայություն կարող է լինել կամ առողջ երևակայություն, բայց միևնույն է, երևակայություն է։ Օրենքը նման բաներ չի հանդուրժում․․․ Նման մեղադրանքով հետապնդումներ սկսելը նշանակում է, որ գործ ունենք բռնակալի հետ, որը թքած ունի օրենքների և Սահմանադրության վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее