▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում դատարանի բակում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

***

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդության հարցը։ Դատարանի բակում հավաքվել են շարժման աջակիցները, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և այլ քաղաքացիներ։

***

«Տարընթերցումը կարող եմ ընկալել էն պահով, որ եթե կոնտեքստից որոշակի հատված հանվում է․․․ Օրինակ, տեսականորեն, կարող են չէ՞ երկու ընկեր զրուցել, ասել՝ օրինակ Գերմանիանում 30-ականներին երկու հոգու գյուլլեցին, ինչ-որ բաներ ընկավ իր տեղը։ Կտրում են արանքից Գերմանիան, 39 թիվն ու էդպես»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի տարածած ձայնագրություններին։ Նրա խոսքով՝ վարույթի նյութերին կարող էին չծանոթանալ, իշխանամերձ լրատվականներից ամենը պատկերացնել։ «Էս ամենը ֆարս եմ համարում, քաղաքական հերթական հետապնդման դրսևորում՝ ընդգծված մեծ ծավալներով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն այս ամենին վերաբերվում է հումորով։

***

«Փաշինյանն ամեն ինչ Ալիևին նվեր է տվել: Ի՞նչ է պետք այս ժողովրդին, որ հասկանան, թե ում հետ գործ ունեն»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի և այլոց ձերբակալություններին՝ Դանիելյանը համոզմունք հայտնեց. «Այս պլանը գծվել է Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի կողմից: Սա մաքուր քաղաքական գործ է, կեղծիք ու ապակատեղեկատվություն է: Սա թուրք-ադրբեջանական ծրագրին մաս է կազմում»:

***

«Բագրատ Սրբազանի տնից առգրավել էին տուփերով գունավոր ծխարձակիչներ, մի բուռ մեխ, պոլի փայտ։ Դրանիցով ինչքանո՞վ է հնարավոր ահաբեկչական գործողություններ իրականացնել»,- դատարանի բակում դիմելով փաստաբան Սոս Հակոբյանին՝ հարցրեց լրագրողը։ Հակոբյանն ասաց՝ բոլոր շարժումների ժամանակ ուշադրություն գրավելու, տպավորություն թողնելու ծխերն ու լույսերն օգտագործվել են․ «Զավեշտալի է համարել, որ դրանով հնարավոր է ֆիզիկական ներգործություն պատճառել այն ոստիկանության պայմաններում, որը չի խորշում ինչ հնարավոր զենք կա՝ կրակել»,- նշեց նա։

***

«Այս մարդիկ կարմիր գծեր չունեն: Այնքան տգետ ու ապիկար են, որ որսորդական զենքը նկարում են՝ կողքին դրված վկայականը»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի և «Սրբազան շարժման» այլ անդամների ձերբակալությանն ու ՔԿ-ի հրապարակած լուսանկարներին:

Պատգամավորի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր խանգարում են «Մեծ Թուրան»-ի ծրագրին, հարձակման են ենթարկվում իշխանության կողմից:

«Որևիցե մեկին չեն կարողանալու լռեցնել: Ոչ ոք իրենցից չի վախենում: Մենք պատվից ու հայրենիքից թանկ ոչ մի բան չունենք: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե այսպիսի ճղճիմ քայլերով կարողանալու է մեզ հետ պահել մեր ընթացքից, չարաչար սխալվում է»,- ընդգծեց Դանիելյանը։

***

«Առավոտյան հայտնեցի, որ ձայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը։ Ծանոթանալով խափանման միջոցին կից նյութերին՝ կարող եմ պնդել, որ դա այդպես է»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Ցավալի է, որ ՔԿ պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների»,- նշեց նա։

***

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատարանը վստահաբար մեծ մասի նկատմամբ կալանքի որոշում է կայացնելու։ Պետք է շա՜տ ռոմանտիկ լինել և մտածել հակառակը։ Նաև, եթե դատարանների մոտ հավաքվելով համարում եք, որ ազդելու եք որոշման վրա, ապա ես ցավում եմ, որ դեռ վարդագույն ակնոցներ եք կրում։
Շատ վաղուց արդեն պետք է սթափվել առերեսվել իրականության հետ, դադարեցնել իրար միս ուտել, շեղել մարդկանց և վատնել ռեսուրսը գեղեցիկ և դատարկ թեմաներով՝ օրինակ իմպիչմենտ, կամ քայլերթ, ու ընտրել երկու ճանապարհներից մեկը՝ կամ բովանդակային և միասնական պայքար, կամ սիդիտե նա մեսծե ռովնո ի նե ռիպայտես։
Ու հա, երկու դեպքում էլ պետք է քաղաքական կամք եւ համարձակություն։
Ու հա, իմ պես մարդկանցից ձեւերը մի հարցրեք, եթե իմանայինք մենք կլինեինք քաղաքական գործիչներ, իսկ դուք սովորական քաղաքացիներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее