▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է հայտնի Լաս Վեգասում կրակ արձակող Ստեֆեն Փեդոքի մասին

Araratnews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցների ուղղությամբ Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբներից մեկից կրակ արձակողը, ում գործողությունների հետևանքով զոհվել է 59 մարդ, մուլտիմիլիոնատեր էր. գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով մարդասպանի եղբորը:

Ըստ նրա եղբոր՝ 64-ամյա Ստեֆեն Փեդոքը միլիոններ էր վաստակել անշարժ գույքի գործարքներից: Նա ուներ երկու ինքնաթիռ, մի քանի սեփականություն և նորմալ մարդ էր թվում՝ չնայած խաղամոլության հակումին:

Փեդոքը հյուրանոցի իր համար էր կարողացել տանել 23 հրացան, որոնցից ինտենսիվ կրակ էր արձակել մարդկանց ուղղությամբ: Նրա համարում հայտնաբերվել են նաև հարյուրավոր փամփուշտներ, ինչը թույլ է տվել նրան անընդմեջ կրակել 72 րոպե շարունակ:

BBC-ի հաղորդմամբ՝ Փեդոքը թոշակառու էր, չէր ծառայել ԱՄՆ-ի բանակում: Նախքան թոշակի անցնելը հաշվապահ էր աշխատում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերգին ավելի քան 20 հազար այցելու էր մասնակցում: Որոշ ականատեսներ պնդում են, որ Փեդոքը օգտագործել է շուրջ հազար փափուշտ:

Իրավապահներին դեռ չի հաջողվում պարզել, թե ինչու է Փեդոքը նման սարսափելի հանցագործություն իրականացրել: Չնայած, որ ԻՊ-ը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը, քննիչները որևէ կապ չեն հայտնաբերել նրա և ահաբեկչական խմբավորման միջև

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее