▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է արվում Արթիկում վարակի հնարավոր զարգացումներ թույլ չտալու համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արթիկում հունիսի 24-ին գրանցված ջրհեղեղը ծանր հետևանքներ ունեցավ քաղաքի բնակիչների համար: Բնակիչների տների և նկուղների ջրալցման հետևանքով պարբերաբար բողոքներ են տարածվում այն մասին, թե ջրի նեխման հետևանքով վարակի տարածման վտանգ է առաջացել և համապատասխան կառույցները պետք է իրենց ուշադրությունը հրավիրեն այս հանգամանքի վրա: Բացի այդ վթարվել էր նաև խմելու ջրի խողովակը, որը նույնպես լուրջ խնդիր էր ստեղծել:

Աղետի հետևանքները վերացնելու և հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ է իրականացնում: Դրան գումարած` կատարվում է խմելու ջրի նմուշառում և հետազոտություն մնացորդային քլորի և մանրէաբանական ցուցանիշների նկատմամբ, որոնց արդյունքում շեղումներ չեն արձանագրվել: Հարկ է նշել, որ կարևոր է նաև բնակչության շրջանում բացատրական աշխատանքների իրականացումը վարակի հնարավոր զարգացումներ թույլ չտալու համար:

Այսպիսով այն տեղեկությունները, թե Արթիկում համապատասխան հսկողություն չի իրականացվում հակասանիտարական իրավիճակի ստեղծումը կանխելու համար իրականությանը չեն համապատասխանում:


Մանե Զաքարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее