▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է, Արմեն Սարգսյանը գնալու է համոզի, որ Հայաստանում իր խաթր ներդրում անե՞ն

«Հայաստանը պետք է հասանելի ու շահեկան լինի ցանկացած երկրի քաղաքացու համար, որպեսզի գա ու ներդրում անի: Եվ դա բացարձակ կապ չունի, թե ո՞վ է այդ երկիրը ներկայացնում: Մարդիկ համացանցով կփնտրեն ու շատ բան կիմանան այս կամ այն երկրի մասին, թե չէ ինչ-որ անձի գնալով ու համոզելով չէ: Ասենք գնաց ու համոզեց, բայց մարդիկ իրականությունը կիմանան չէ՞: Ոչ ոք ներդրում չի անի մի երկրում, որտեղ կես տարին մեկ հարկային օրենքներն են փոխվում, մենաշնորհ է: Ի՞նչ է, պետք է նախագահը համոզի ու ասի՝ իմ խաթր եկեք Հայաստա՞ն: Պետությունը պետք է հեղինակություն ունենա, այն ներկայացնող անձն ի՞նչ կապ ունի, նա ուր էլ գնա՝ ոտքերի տակ գորգ են փռելու, գան դիմավորեն: Պետություններն ընդունում են Հայաստանի ներկայացուցչին, անձը կապ չունի»,-խոսելով ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի մասին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ ճիշտ ընտրված թեկնածու է.

«Միշտ այն կարծիքն եմ ունեցել, որ բիզնես չպետք է ունենա իշխանության ներկայացուցիչը: Իսկ Արմեն Սարգսյանի դեպքն այլ է, նա այստեղ բիզնես չունի: Նրա անցած ճանապարհը թույլ կտա, որ այստեղ անկախ քաղաքականություն վարի»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее