«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դեռ 10 ամիս գրեթե կա, սակայն կամա թե ակամա, գաղտնի թե բացահայտ, տարբեր քաղաքական ուժեր ակտիվացել են, իսկ նրանց միացել են նախկին իշխանական, այժմ, կարծես թե, ընդդիմադիր գործիչները։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին կուսակցությունից հաստատեցին, որ Մարությանն իսկապես պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Բանն այն է, որ Մարությանը մե՛կ դարձավ քաղաքապետ ՔՊ-ի եւ հեղափոխության «ներքո», մե՛կ էլ դարձավ ընդդիմադիր՝ երբ հեռացրին պաշտոնից։ Այժմ Մարությանը կարծես թե կրկին իշխանականների կողմն է անցել և օրերս հայտարարությամբ էր հանդես եկել «Թրամփի ուղու» վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար»։ Դիտեք նաև` Asekose.am-ի արխիվից՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հայկ Մարությանի հետ |
Ի՞նչ դեր կունենա Հայկ Մարությանը հաջորդ ընտրություններին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее

далее

далее

далее

далее

далее

далее