▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ծրագիր են առաջարկել ՌԴ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանին

«@Tzhvzhik –ի կրեմլյան աղբյուրները հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցի ընթացքում, ՌԴ իշխանությունները նախագահին են ներկայացրել Հայաստանի էկոնոմիկայի վերականգնման հնգամյա մանրամասն ծրագիր: Քոչարյանի ներկայացրել են նաև Հայաստանի մարզերի համար փորձագետների վերլուծություններ և հստակ ներդրումային ծրագրեր յուրաքանչյուր մարզի համար:

«Դեժավյու» թելեգրամյան ալիքն է գրում, նշելով, որ նույն աղբյուրների համաձայն Քոչարյանին ներկայացրել են  ծրագրեր հայկական բանակի վերականգնման այդ թվում՝  Արցախի պաշտպանության բանակի բարեփոխման, վերակառուցման  տարբերակներ:

Հայ հասարակությանը այդ ծրագրերը կներկայացվեն նախընտրական փուլում:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ առաջիկա ընտրությունները կվերածվեն ոչ միայն պոպուլիզմի և իրավասության, այլև Հայաստանի զարգացման՝ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական մոդելների առճակատման»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее