▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ձևով են հիվանդանոցում ընդհատել Սամվել Կարապետյանի ներերակային ներարկումն ու տարել ՔԿՀ․ Փաստաբան

Հայաստանում մենք ունենք մարդասիրության ճգնաժամ. փաստաբանը պատմեց` ինչ ձևով են 2 օր առաջ հիվանդանոցում ընդհատել Սամվել Կարապետյանի ներերակային ներարկումն ու տարել ՔԿՀ

Երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր ՔԿՀ–ում, մի շարք հարցերի վերաբերյալ հրապարակային խոսք ասել է, առնվազն այդ ձևաչափի տեսանկյունից խնդիր չի լինելու։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողներին ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը` խոսելով այն մասին, որ հրապարակային խոսքի արգելքը հանվել է։

Նա տեղեկացրեց, որ բացի տնային կալանք խափանման միջոցից, կիրառվել է համակցված խափանման միջոց` գրավ և բացակայելու արգելք։ Հավելեց, որ Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի։

***

Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն

Հավաքվածները սկսեցին ծափահարել, երբ Սամվել Կարապետյանին տեղափոխող մեքենան  մոտեցավ տանը և սկսեցին վանկարկել «Սամվել», «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Կարապետյանը ոստիկանական մեքենայից դուրս եկավ, ձեռքով ողջունեց հավաքվածներին և մտավ տուն։ Քաղաքացիական հագուստով իրավապահները, նրան թևանցուկ անելով, տարան տուն։ Կարապետյանի թիմակիցները նախապես հայտարարել էին, որ նրա հետ հաղորդակցելն արգելված է օրենքով։

Նշենք, որ առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցներն ու համակիրները` «Մեր ձևովի» դրոշներով ու եռագույնով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее