«Ոչ մի բան էլ թեժ չկա: Ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ծեծուջարդ է եղել ՀՀԿ-ականների միջև և արդյոք պայքարը թեժ է լինելո՞ւ:
Դիտարկմանը, որ Մասիսում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորներ Մուրադ Մուրադյանն ու Արա Գրիգորյանը հաստատել են, որ ծեծուջարդ է եղել, Մովսիսյանը հակադարձեց. «Ձեզ ա թվում, տենց բան չկա: Ո՞ր մեկդ ա տեսել: Մեր մոտ լարված բան չկա»:
Հարցին` արդյո՞ ք համաձայնություն կա գեներալների հետ, թե ով ինչքան ձայն է տանելու, Մովսիսյանը զարմացավ «Բաժանովի ա՞ էդի»:
Հիշեցնենք, որ Առաքել Մոսվսիսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Էջմիածնում, որտեղ առաջադրված է նաև գեներալ Սեյրան Սարոյանը:


