▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ բավական կլինի միայն նրա ներողությունը. Դուբցովան՝ գործարարի դստեր կողմից ծեծի ենթարկվելու մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան երեկ համերգային շրջագայությամբ մեկնել է Նոր Ուրենգո, ինչի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել վերջինիս և ռուս հայտնի գործարարներից մեկի` Օլեգ Պետրովիչի, դստեր` Դարյայի միջև: Ըստ համացանցում տարածված տեղեկությունների` օդանավակայանում երգչուհին ծեծի է ենթարկվել նրա կողմից:

Նշենք, որ այսօր երգչուհին իր միկրոբլոգի միջոցով պարզաբանել է Նոր Ուրենգոյի օդանավակայանում իր հետ տեղի ունեցածը.

«Ես ավտոբուսի աշխատակցուհուն խնդրեցի, որպեսզի փակի դուռը, քանի որ ինձ լավ չէի զգում: Դա, ամենայն հավանականությամբ, դուր չեկավ Օլեգ Պետրովիչի դստերը` Դարյային, ով բավականին բուռն արձագանքեց և հարձակվեց ինձ վրա: «Փակիր, քո կեղտոտ բերանը»- ասաց նա ինձ,- գրել է երգչուհին:

Տեղեկացնենք, որ Իրինան ավելացրել է նաև, որ այդ պահին գործարարն ամեն կերպ փորձել է հանգստացնել իր դստերը, նա նույնիսկ նրան տեղափոխել է ավտոբուսի այլ շարք: 

«Այս ամենից հետո ինձ բավական կլինի միայն Դարյայի ներողությունը»,- գրել է Իրինա Դուբցովան:

Հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան համերգային շրջագայությամբ մեկնել է Նոր Ուրենգո: Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ օդանավակայանում երգչուհին ծեծի է ենթարկվել հայտնի գործարարներից մեկի դստեր կողմից: 
Սակայն երգչուհին հերքել է լուրը: Նա իր միկրոբլոգում գրել է, որ այդ ամենը սուտ է և ոչ մի ծեծ ի եղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее