
Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինձ ասում են՝ ինչի՞դ է պետք իշխանություններին դեմ լինելը.
դեմ եմ,ավելի շատ՝ կողմ լինելու նկատառումներից ելնելով,որովհետև այն ամենից,ինչից խոսել և խոսում եմ, ( գոնե ըստ էության ) նույնը չէ՞արդյոք,ինչին կոչված են իշխանությունները:
Մեր շուրջն էս արհեստականությամբ լղոզված իրականությունն այն է,ինչի մասին երազել ու պայքարե՞լ ենք:
Գովաբանելու հարցում առաջիններից մեկը կլինեմ,երբ էդ անտերը՝ կլինի:
Իսկ նրանց, ովքեր կարծում են, թե նմաններիս խրատելն իրենց պաշտոնն ու պարտականությունն է,մտերմիկ խորհուրդ տամ.
«Համեստությունն ունակ է խոսել և՝ ինքնագնահատականի հրամայականներով ...»:


