Blognews.am-ը գրում է. Վերջերս դերասանուհի Արմինե Պողոսյանը նկարահանվել է «Վայ, մամա ջան» ֆիլմում: Կայքի հետ զրույցում նա պատմել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կողմից.
«Ես խաղում եմ հիվանդանոցի տնտեսվարուհու: Ֆիլմը կատակերգական ժանրում է, բայց շատ փակագծեր չեմ բացի. յուրաքանչյուրի կերպար ճիշտ ընտրված է և ես շատ ուրախ եմ, որ այս փոքրի դերով կարողացա ստեղծել տնտեսվարուհու կերպարը»:
Ֆիլմի ընթացքում դերասանուհին ինչ-որ հանգամանքների պատճառով վայր է ընկնում պատշգամբից.
«Գիտեք, երբ առաջարկ եմ ստանում ֆիլմում նկարահանվելու, չգիտես` ինչու միշտ լինում են այնպիսի էքստրեմալ տեսարաններ և իրավիճակներ, որոնցից ես վախենում եմ: Ես շատ վախենում եմ բարձրությունից և ջրից: Այս ֆիլմում ինձ ասացին, որ պետք է պատշգամբից ցած նետվեմ և դա սարսափելի էր: Գիտեք, ես այդպիսի մեծ սթրես դեռ չեմ տարել»:
Չնայած դերասանուհուն փոխարինել է կրկնորդը (դուբլոր), բայց նա ամեն դեպքում բարձրության վրա է գտնվել.
«Այդ տեսարանը իրոք բարդ էր նկարահանել, ես ցույց էի տալիս ռեժիսորին, թե որքան վախեցած եմ և շնորհակալ եմ ստեղծագործական կազմին, որ իմ կողքին կանգնեցին այնքան մինչև ավարտվեց տեսարանը»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ և ինչպե՞ս Սերգեյ Դանիելյանն ամբողջովին մերկացավ ֆիլմում. պարզաբանում է ռեժիսորը